Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 
  • ԱՄՆ-ը մտադիր չէ լքելու այն տարածաշրջանները, որոնք համարում է էներգահումքային

    ԱՄՆ-ը մտադիր չէ լքելու այն տարածաշրջանները, որոնք համարում է էներգահումքային

    02.07.2013| 11:25
    Ղարաբաղյան հարցում առաջացած ներկա իրավիճակը քաղաքական այդ գործընթացի զարգացման բավական որոշակի ելման փուլ ունի։ Սակայն ո՛չ հիմա, ո՛չ էլ սրանից առաջ իրենց քաղաքագետներ երևակայող հայ քաղաքական մեկնաբաններից ոչ մեկի մտքով իսկ չի անցել կառուցել ղարաբաղյան հարցի «կարգավորման» փորձերի ժամանակագրական սխեմա։ Համենայն դեպս, առավել հաճախակի արծարծվում են գործընթացի հրապարակային կողմերը, որոնք վերլուծության առումով ո՛չ իմաստ ունեն, ո՛չ իրական բովանդակություն։
  • Շատ համեղ պատառ, որի տեսքից Կրեմլի «բերանի ջրերը գնում են»

    Շատ համեղ պատառ, որի տեսքից Կրեմլի «բերանի ջրերը գնում են»

    02.07.2013| 11:12
    Փորձագիտական գնահատականները քննադատելը, առավել ևս կասկածի ենթարկելը, իմ կարծիքով, լրագրողական ճիշտ մոտեցում չէ։ Ինչպես ասում են, ամեն մեկն իր անձնական կարծիքի իրավունքն ունի, անգամ եթե այն մեզ դուր չի գալիս։
  • Մնացած բոլորը  հեքիաթներ են

    Մնացած բոլորը հեքիաթներ են

    02.07.2013| 01:44
    Ձեզ չի՞ թվում, որ այս ամենն արդեն եղել է: Եղել է ոչ մեկ անգամ, բայց մոռացվել ու անցել է, ինչպես տարվա ընթացքում ոչ ոք չի հիշում ձմռանը եկած ձյունը: Լավագույն դեպքում ասում են` ձյունն առատ էր, կամ` մի կարգին ձյուն էլ չեկավ ձմռանը: ՈՒ` վերջ: Հունիսի 29-ին նախագահականում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ խորհրդակցություն է կայացել:
  • Մենք ենք, Ամերիկան, Սիրիան

    Մենք ենք, Ամերիկան, Սիրիան

    02.07.2013| 01:39
    Քաղաքական զարգացումները մեր շուրջն ու մեզնից հեռու տեղապտույտի հանգով թափ են հավաքում: Վերջին օրերի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, Սիրիայից ռուսական, այսպես ասած, ռազմաբազայի տարհանումն էր, ինչը բացատրվեց որպես անվտանգությանը միտված քայլ: Այնուհանդերձ, հասկանալի է, որ բոլորը նախապատրաստվում են ինչ-որ բանի:
  • Սպասենք երկրորդ արարին

    Սպասենք երկրորդ արարին

    02.07.2013| 00:41
    ԱԺ-ում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության բարձրացրած ալեկոծությունը, որը նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա երիտասարդ գործընկեր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին էր մի թեթև «հունից հանել» և կոռուպցիայի մասին դատողությունների տեղիք տվել, շաբաթ օրը հասավ ՀՀ նախագահի նստավայր:
  • Պատմության բոլոր կարևոր իրադարձությունները սկսել են անհատները

    Պատմության բոլոր կարևոր իրադարձությունները սկսել են անհատները

    02.07.2013| 00:04
    Երբ հունիսի 5-ին զրուցում էի Սարգիս Հացպանյանի հետ, Թաքսիմի դեպքերն այնպես էր ներկայացնում, որ պատմությունը պտտվում էր հայկական տարածքում, հայկական գերեզմանների վրա ու համարյա թե հայկական հարցի լուծման հետևանք էր ունենալու: Այդ ամենը այդպես է, բայց այդ մասին գիտենք մենք:
  • Դավաճանելով  «հեղափոխության իդեալներին»

    Դավաճանելով «հեղափոխության իդեալներին»

    28.06.2013| 13:08
    Ներքաղաքական զարգացումների կարևորագույն դրվագներից մեկը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կազմալուծումն ու ՀԱԿԿ կուսակցության ձևավորումն էր, որը կատարվեց ՀՀՇ-ն կազմալուծելու ճանապարհով: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել, և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ռեբրենդինգի է ենթարկել ՀՀՇ-ն, քանզի հասկանում է, որ կուսակցությունը սպառել է իրեն, և ՀՀՇ-ի առանցքի շուրջ ստեղծված ՀԱԿ-ը պետք է նոր ձևաչափով մասնակցի քաղաքական գործընթացներին:
  • Չենք տխրի. ասեք, որ «մեռել» եք

    Չենք տխրի. ասեք, որ «մեռել» եք

    28.06.2013| 03:30
    Հայաստանն այս օրերին կանգնած է բավականին բարդ, կարելի է բնորոշել` ճակատագրական ընտրության առաջ: Սակայն քաղաքական ուժերը հավկուրի պես կույր, ձկան նման լուռ են: Որևէ մեկը` կուսակցություններից, ձայն-ծպտուն չի հանում, թե ա՛յ Ռուսաստան, էդ ի՞նչ զենքեր ես տալիս Ադրբեջանին: Ա՛յ Ռուսաստան, ինչո՞ւ ես մեզ ճնշում` քո պաշտոնյաների ներկայությամբ:
  • «Փափախի ու լայնեզր  գլխարկի ճակատամարտ»

    «Փափախի ու լայնեզր գլխարկի ճակատամարտ»

    28.06.2013| 02:33
    Հունիսի 14-ին ամբողջ Իրանը շունչը պահած հետևում էր նախագահի ընտրությունների ընթացքին և անհամբերությամբ արդյունքներին էր սպասում։ Իհարկե, այդ իրադարձությունն անուշադրության չէր մատնվել նաև ամբողջ աշխարհում։ Չէ՞ որ այդ երկրի հանդեպ ուշադրությունը վերջին տարիներին առանձնապես է մեծացել։ Եվ ոչ միայն մի լավ ձանձրացրած, սակայն որպես քաղաքական գործիք դեռևս օրախնդիր միջուկային ծրագրի պատճառով, այլև հատկապես Մերձավոր Արևելքի նոր վերաձևման, ինչպես նաև ծայրաստիճան վտանգավոր ու մի գլուխ բորբոքվող սուննի-շիական դիմակայության պայմաններում։
  • Ֆավորիտի որոնումների  որոգայթները

    Ֆավորիտի որոնումների որոգայթները

    28.06.2013| 01:53
    Տեսնում եք` ի՞նչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է կարճատև հանգստի ու Հովիկ Աբրահամյանին հետը չի տանում: Ավելի ճիշտ` հասկացա՞ք` ինչու էր նախկինում տանում: Իսկ ինչո՞ւ այս անգամ չտարավ: Չցանկացավ կտրել հույժ օրենսդրական ու խիստ քաղաքական արտահերթ աշխատանքի՞ց, որ առանց ԱԺ նախագահի Ազգային ժողովը ոչ մի դեպքում չէր կարողանա կատարել: Թե՞ կառավարվող քաոսի քաղաքականությունը նաև ներքաղաքական է: